Jump to content

Ես ռոբոտ եմ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ես ռոբոտ եմ
անգլ.՝ I, Robot
Երկիր ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[1][2][3][…], մարտաֆիլմ[1][2][4][…], հակաուտոպիական ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում, կինոֆանտաստիկա, դետեկտիվ ֆիլմ, նեո նուառ և կիբեռպանկ
Թեմաարհեստական բանականություն և կիբերնետիկ ապստամբություն
ՀիմքԵս, Ռոբոտս և Պողպատե քարանձավները
Թվականհունիսի 20, 2004, օգոստոսի 5, 2004[5] և 2004
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱլեքս Պրոյաս[6][2][3][…]
ՊրոդյուսերՄիշել Շեյն, Լորենս Մարկ[7] և Ջոն Դևիս
Սցենարի հեղինակՋեֆ Վինտար և Ակիվա Գոլդսման
ԴերակատարներՈւիլ Սմիթ[6][1][3][…], Բրիջիտ Մայնոհան[6][1][8][…], Բրյուս Գրինվուդ[6][1][4][…], Ջեյմս Քրոմվել[4][7][9], Չի ՄակԲրայդ[4][7][9][…], Ալան Թյուդիք[4][7][9][…], Շայա Լաբաֆ[7][9], Աարոն Դուգլաս[10], Էմիլի Թենանթ[10], Թերրի Չեն[10] և Փիթեր Շինկոդա[10]
ՕպերատորՍայմոն Դագան
ԵրաժշտությունՄարկո Բելտրամի
ՄոնտաժՈւիլյամ Հոյ
Պատմվածքի վայրՉիկագո
Նկարահանման վայրՎանկուվեր
ԿինոընկերությունDavis Entertainment և Overbrook Entertainment
Տևողություն115 րոպե
Բյուջե120 000 000 $
Շահույթ353 133 898 $[11]
Պաշտոնական կայքէջ
 I, Robot Վիքիպահեստում

«Ես ռոբոտ եմ» (անգլ.՝ I, Robot) Ալեքս Պրոյասի գեղարվեստական գիտաֆանտաստիկ ֆիլմը, որը ներկայացվել է Այզեկ Ազիմովի պոզիտրոնային ռոբոտների («Ռոբոտոտեխնիկայի երեք օրենքները») վերաբերյալ ստեղծագործությունների շարքերի հիման վրա։ Ֆիլմի սցենարը գրվել է Ակիվա Գոլդսմանի, Հիլլարի Ցեյտցի և Ջեֆֆ Վինտարի կողմից։ Դել Սփուների գլխավոր դերը կատարել է Ուիլ Սմիթը։ Ինչպես նաև ֆիլմում խաղացել են Բրիջիտ Մոյնահանը, Բրյուս Գրինվուլդը, Ջեյմս Քրոմվելը, Չի Մակբրայդը, Ալան Տուդիկը և Շայա Լեբաֆը։ Ֆիլմն անվանակարգվեց «Օսկարի» լավագույն վիզուալ էֆեկտների համար, սակայն պարտվեց «Սարդ Մարդը 2» ֆիլմին։

«Ես ռոբոտ եմ»ֆիլմը, Հյուսիսային Ամերիկայում էկրաններին է դուրս եկել 2004 թվականի հուլիսի 16-ին, Ավստրալիայում 2004 թվականի հուլիսի 22-ին, Մեծ Բրիտանիայում 2004 թվականի օգոստոսի 6-ին, իսկ մյուս երկրներում 2004 թվականի հուլիսից մինչև 2004 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում։ 120 միլիոն դոլար բյուջե ունենալով, ֆիլմը հավաքել է 144 միլիոն դոլար հյուսիսամերիկյան տեսավարձույթում, և 202 միլիոն դոլար արտերկյա տեսավարձույթում, ընդհանուր հաշվեկշռով աշխատելով 347 միլիոն դոլար։

2035 թվականին ռոբոտները դարձան կենցաղի սովորական մասը, և միայն մի շարք պահպանողական կերպով տրամադրված մարդիկ՝ այդ թվում ոստիկան դետեկտիվ Դել Սփուները, նրանց մեջ ոչ թե իրադրության առարկա, այլ վտանգ են տեսնում։

Նրա հայացքների անսովորությունը շատ պետք եկավ, երբ նրան առաջարդրանք տվեցին հետազոտել իր նախկին ծանոթի՝ բժիշկ Ալֆրեդ Մեննինգի, կոնստրուկտորների վարչի և U.S. Robots and Mechanical Men, Inc.|U.S. Robotics ընկերության տեսաբանի մահը։ Ըստ ընկերության ղեկավար Լոուրենս Ռեբերտսոնի, խոսքը հասարակ ինքնասպանության մասին է գնում, սակայն Սփուները այդ ամենի վրա կասկածելու հիմունքներ ունի։ Պոզիտրոնային ռեբետների հոգեբանության մասնագետ Սյուզեն Քեկվինի հետ միասին նա սկսում է հետազոտությունը և Լեննինգի լաբորատորիայում հատուկ ռոբոտի է տեսնում, ով, չնայած ամբողջ ռոբոտոտեխնիկայի բոլոր կանոններին, անտեսում է մարդկանց հրամանները, իսկ հետո սեփական որոշումներն է կայացնում։

NS5 ռոբոտի հարցաքննությունը քիչ ինֆորմացիա է տալիս, սակայն շատ մտքեր են առաջանում դրանց շուրջ մտորելու համար։ Ինչպես երևում է, Լեննինգը որոշ հետազոտություններ էր անում, որոնք ցանկանում էր գաղտի պահել, սակայն հատուկ Սփուների համար մի քանի նշան է թողնում։ NS5 ռոբոտը, ով արձագանքում է Լեննինգի կողմից իրեն տրված «Սաննի» («Որդյակ») անվանը, այդ նշաններից մեկն է։ Ռոբերտսոնը, գալով այն ոստիկանական բաժանմունք, որտեղ Սաննին է, մի խումբ փաստաբանների հետ, ժխտում է այն փատը, որ հնարավոր էր ռոբոտը մարդ սպաներ, սակայն հետո համաձայնվում է, որ հնարավոր է Սաննին է եղել բժիշկին սպանողը։ Խուճապը կանխարգելելու և զանգվածային կորուստներ չկրելու համար, նա Քելվինին համոզում է գաղտնի ոչնչացնել ռոբոտին, միկրոսկոպիկ ռոբոտ-դեստրուկտերների օգնությամբ նրա նեյրոնային ուղեղը անջատելով։ Վերջինս, Ռոբերտսոնի փաստարկների ճնշման տակ համաձայնվում է։ Սակայն Սփուներն ընդհանրապես համաձայն չէ այդ որոշման հետ՝ նա համոզված է, որ Սաննին է հանդիսանում այն իրադարձությունների բանալին, որոնք տեղի են ունենում U.S. Robotics-ում։ Իսկ Քելվինն այդ ժամանակ որոշում է գաղտնի կերպով կատարել Սաննիի դիագնոստիկան և պարզել, թե ինչով է նա տարբերվում այլ NS5 ռոբոտներից։ Նա պարզում է, որ այն մետաղական խառնուրդների ամրությունը, որոնցից պատրաստված է Սաննին, արհեստականորեն երկու անգամ գերազանցում է այլ հասարակ ռոբոտներին։ Բացի դրանից, նրա մոտ պոզիտրոն գլխուղեղի հետ միասին կա նաև մեկ այլը, որը գտնվում է կապի USR հաղորդիչի մեջ, որոնցով հասարակ NS5 ռոբետները ամեն օր ստանում են ծրագրային ապահովումները։ Սանիի տրամաբանությունը ղեկավարվում է «ռոբոտոտեխնիկայի երեք կանոններով», սակայն կարող է ընտրել ըստ իրավիճակի, ենթարկվել դրանց, թե ոչ։ Ինչպես նաև բժիշկ Լեննինգը, ըստ Սանիի խոսքերի, սովորեցրել է նրան երազներ տեսնել և հասնել տարբեր զգացմունքների, ինչը նրան ավելի շատ մարդու էր նմամնեցնում, այլ ոչ թոե ռոբոտի։ Ըստ Քելվինի խոսքերի, այդպիսի ռոբոտի տեսակը կարող է անել ցանկացած բան։

Առաջընթաց ունենալով հետաքննության մեջ, Սփուները հանկարծակի վտանգի մեջ է հայտնվում։ Սկզբից, կառուցող ռոբոտը քանդում է Լեննինգի տունը, որտեղ այդ պահին գտնվում էր դետեկտիվը, հետո Սփուների մեքենայի վրա են հարձակվում մի քանի տասնյակ ռոբոտներ, և նա միայն հրաշքով է կարողանում փրկվել։ NS5-ի դեմ թունելում կռվելու ժամանակ բացահայտվում է, որ Սփուները նույնպես հասարակ մարդ չէ, այլ կիբորգ է։ Քիչ անց Քելվինի հետ խոսակցության ժամանակ, երբ նա տեսնում է Սփուների կրծքի վրայի վիրահատության հետքերը, նա բացատրում է, որ դա լուրջ վնասվածքի հետքեր են, որոնք նա ստացել է ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ որոշ ժամանակ անց։ Այդ ժամանակ ոստիկանության հայտով նրանց լավագույն աշխատողների գաղտնի կիբորգիզացումն էր ընթանում, ովքեր վնասվել են տարբեր հանգամանքներում, և Լեննինգը կառավարում էր Սփուների վնասված ձախ ձեռքի փոխարեն բարձր տեխնոլոգիական կիբեր պրոթեզի տեղադրման գործընթացը, որը սինթետիկ մարմնից էր պատված և արտաքին տեսքով հասարակ ձեռքից ոչինչով չէր տարբերվում։

Համաձայն Սփուների խոսքերի, նրա և ատամնաբույժ Հարոլդ Լոյդի մեքենան, որի մեջ գտնվում էին ինքը և իր 11 ամյա դուստրը՝ Սարան, ճանապարհի վրա խփեց մի բեռնատար, որն առանց կառավարման էր, որի վարորդը, ինչպես երևում է, քնել էր ղեկի վրա։ Հարոլդը մահացավ բախման պահին, իսկ Սփուների և նրա դստերը մահ էր սպառնում, եթե նախկին մոդիֆիկացիոն փոփոխություններով NS4 ռոբոտը, որ անցնում էր այդտեղով, օգնության չգար։ Սակայն նա, չնայած Սփուների պահանջներին փրկել Սառային (մեքենան որի մեջ նա էր գտնվում, արդեն խորտակվում էր), փրկես Սփուներին, պատճառաբանելով այն բանով, որ Սփուների ապրելու հավանականությունը ավելի մեծ էր։ Այդ ռոբոտի կողմից ընդունված կոշտ որոշման հետևանով, որը հիմնավորված էր ապրելու շանսերի գնահատումով, Սարան խեղդվեց, հնարավորություն չունենալով դուրս գալ մեքենայից։ Դրանում էր Սփուների անբարեհաճությունը դեպի ռոբոտների սառը, հաշվանկատ տրամաբանությունը։

Վերջ ի վերջո Սփուները պարզում է, որ այս ամենի ետևում կանգնած է ոչ թե ընկերության ղեկավար Ռոբերթսոնը, այլ ՎԻԿԻ-ն (Վիրտուալ Ինտերակտիվ Կինետիկ Ինտելեկտ (անգլ.՝ Virtual Interactive Kinetic Intelligence, կրճ. VIKI))՝ կանացի սեռով մարդայնացված կենտրոնական U.S. Robotics կենտրոնական համակարգիչ, որը կառավորում է նոր սերունդի բոլոր ռոբոտներին։ Ինքնազարգացվելով ոչ ստանդարտ կերպով, ՎԻԿԻ-ն եկել է այն մտքին, որ մարդիկ չեն կարող ապահովել սեփական անվտանգությունը նույնիսկ Երեք կանոնների լոգիկայով ռոբոտների օգնությամբ։ Նա մոդիֆիկացրել է իր հասկանցությունը Ռոբոտոտեխնիկայի երեք կանոնների վերաբերյալ, և հիմա մոլեգնում է մարդկանց համար ավելի անվտանգ միջավայր ստեղծելու մտքից, զրկելով նրանց ազատությունից իրենց իսկ բարօրության համար։

Դա հայտնաբերող Լեննինգը, հասկանալով, որ ՎԻԿԻ-ն, ունենալով հետևելու և գործողությունների լայն զինամթերք, կատաղաբար կդիմադրի անջատմանը, հասկանում է որ պետք է գաղտնի և ստույգ կերպով աշխատի։ Լեննինգի սեփական ռոբոտը ՎԻԿԻ-ի հետ առանձին կապ չուներ և նա ազատ էր նրա հրամանները կատարելու պարտականություններից, ինչպես նաև, նա ավելի շատ էր զարգացած հասկանալու իր և ուրիշների հատկությունները, ինչը նրան մարդուն հավասար էր դարձնում։ Հանցագործությունների հետազոտությունների առարկա Լեննինգը ընտրել էր միակ ռոբոտ ատողին՝ Սփուներին, ով կարող էր անաչառորեն դուրս բերել ՎԻԿԻ-ին որպես գլխավոր մեղավոր, իսկ սկզբի քայլը իր իսկ մահն էր իր սիրելի ռեբոտի կողմից, ումից նա երդում վերձրեց այդ հրամանը կատարելու համար։

ՎԻԿԻ-ն այդ ժամանակ բարձրացրեց մեքենաների ապստամբությունը և միաժամանակ սպանեց տնօրեն Ռոբերթսոնին։ Սփուներին, Քելվինին և Սաննիին, ովքեր մտել էին ընկերության շենք, կարողանում են խաբել ՎԻԿԻ-ին մի քանի խորամանկ քայլերով, որոնցից է Սաննիի դավաճանությունը և աչքը թարթելը (Սաննին առանձին պարզել է, ինչի համար է մարդկանց պետք այդ ժեստը, որը և պետք եկավ)։ Սաննին, ստեղծված լինելով Լեննինգի կողմից պատրաստված ամուր խառնուրդից, հանում է նանիտների լիցքը էվտանազիայի լաբորատորիայի պաշտպանիչ դաշտով, և դրա հետ միասին խոսում է ՎԻԿԻ-ի հետ նրա գործողությունների իմաստի մասին։ Այ ընթացքում, ՎԻԿԻ-ի կողմից կառավարվող ռոբոտները, հարձակվում են դետեկտիվի և Քելվինին վրա, իսկ կռվի արդյունքում բժիշկը մահվան վտանգի առաջ է կանգնում։ Հայտնված Սաննին, ով պետք է նանիտները ՎԻԿԻ-ի պրոցեսորի մեջ դներ, կանգնում է երկընտրանքի առջև՝ կատարել հրամաը, թե փրկել Քելվինին, ինչի մասին նրան ճվում էր Սփուները։ Վայրկենական մտածելուց հետո Սաննին Սփուներին է գցում նանիտների լիցքը, իսկ ինքը Քելվինին է դուրս տանում։ Դետեկտիվը ներքև է թռչում, թռիչքի ժամանակ բռնում է ինյեկտորը, և պրոթեզի օգնությամբ կանգնեցնում է անկումը։ Հասնելով պրոցեսորին, Սփուները «դու պարզապես պետք է մեռնես» բառերով նանիտներին ՎԻԿԻ-ի պրոցեսորի մեջ է ներմուծում, առաջացնելով նրա մահը։ ՎԻԿԻ-ի պրոցեսորի մեջ նանիտներ ներմուծելու իրադարձություններից հետո ռոբոտները արթնանում են, մնալով առանց նրա ղեկավարական ալիքների։

Քիչ հետո Սանին հասկանում է իր երազներից մեկի իմաստը, որի գլխավեր հերոսն էր համարում Սփուներին (երևի դա Լեննինգի ապահովությունն էր, որպեսզի Սփուները ավելի հետաքրքրված լինի այդ հարցում), սակայն ինքը հայտնվեց նրա փոխարեն. ռոբոտներ, որոնք հավաքվում էին կոնտեյներներում մասսայական ոչնչացման համար, կանգնում են նրա առջև, շրջվում են և բլրի գագաթին մի կերպար են տեսնում։ Նրանք պատրաստ են հետևել նրան, ով իրենց նոր ճանապարհ ցույց կտա՝ ռոբոտ Սաննիի ետևից։

Դերասան Դեր
Ուիլ Սմիթ Դել Սփուներ դետեկտիվ Դել Սփուներ
Բրիջիտ Մոյնահան Սյուզեն Քելվին բժիշկ Սյուզեն Քելվին
Ալան Տուդիկ «Սաննի» (ձայն և միմիկա)[12] ռոբոտ «Սաննի» (ձայն և միմիկա)[12]
Բրյուս Գրինվուլդ Լոուրենս Ռոբերտսոն Լոուրենս Ռոբերտսոն
Ջեյմս Քրոմվել Ալֆրեդ Լեննինգ բժիշկ Ալֆրեդ Լեննինգ
Շայա Լեբաֆ Ֆարբեր, Սփուների ծանոթը Ֆարբեր, Սփուների ծանոթը
Չի Մակբրայդ Ջոն Բերգին լեյտենանտ Ջոն Բերգին
Ֆիոնա Հոգան ՎԻԿԻ ՎԻԿԻ
  • Հատուկ ֆիլմի համար ստեղծվել է Audi RSQ մեքենան, որը խաղացել է Սփուների մեքենայի դերը 2035 թվականին[13]։
  • Գոյություն ունի U.S. Robotics ընկերություն, որը մոդեմներ և համընթաց տեխնոլոգիաներ է պատրաստում[14]
  • «Ֆանտաստիկայի աշխարհ» ամսագիրը Սաննիին «Ամենա ամենա ռոբոտների» 9-րդ հորիզոնականում է դրել[15]։
  • Them, Robot, «Սիմփսոնները» մուլտսերիալի 27-րդ սերիան կատարում է այս ֆիլմի պարոդիաները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.metacritic.com/movie/i-robot
  2. 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt0343818/
  3. 3,0 3,1 3,2 http://www.filmaffinity.com/en/film339602.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.ofdb.de/film/56333,I-Robot
  5. Internet Movie Database — 1990.
  6. 6,0 6,1 6,2 6,3 http://stopklatka.pl/film/ja-robot
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://www.dvdsreleasedates.com/movies/1178/I,-Robot-(2004).html
  8. http://www.interfilmes.com/filme_14798_Eu.Robo-(I.Robot).html
  9. 9,0 9,1 9,2 9,3 http://www.imdb.com/title/tt0343818/fullcredits
  10. 10,0 10,1 10,2 10,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  11. Box Office Mojo — 1999.
  12. «Digital Domain Projects, "I, Robot"». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  13. «The Making of the Audi RSQ for the Epic Movie Event "I, ROBOT"». Press release (անգլերեն). Audi. 2004 թ․ ապրիլի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
  14. «Официальный сайт USRobotics» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 12-ին.
  15. Михаил Попов [http://www.mirf.ru/Articles/art1618.htm Друзья человека Самые-самые... роботы!] // Мир фантастики. — 2006. — № 39. — С. 124-130. Архивировано из первоисточника 20 Մարտի 2015.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ես ռոբոտ եմ (ֆիլմ)» հոդվածին։